Թայլանդի Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ անհամաչափ փոքր գլխով երկու նորածնի ծնունդը Զիկա վիրուսի նյութով վարակման հետեւանք է: Խոսքը Հարավ-Արեւելյան Ասիայում միկրոցեֆալիայի առաջին դեպքերի մասին է, որոնց պատճառն այդ հիվանդությունն է:
Միկրոցեֆալիայի կասկածով երեխաների ծննդի եւս երկու դեպքի մասին հաղորդագրությունները ստուգվում են բժիշկների կողմից:
Հունվարից երկրում հաստատվել է վիրուսով վարակման 349 դեպք, որոնցից 25-ը բաժին է ընկել հղի կանանց:
Թայլանդից բացի, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներից իրենց տարածքում վարակման մասին հայտնել են Մալայզիան, Սինգապուրը, Վիետնամը եւ Ֆիլիպինները:
Բրազիլիայում հայտնի է նորածինների միկրոցեֆալիայի 1600 դեպքի մասին:
Սինգապուրում միայն անցյալ ամսվա ընթացքում 393 մարդու մոտ Զիկա վիրուսով վարակում են ախտորոշել, հիվանդացածներից 16-ը հղի կանայք են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք է ճանաչել: Այն փոխանցվում է մոծակների միջոցով եւ սեռական եղանակով: Վիրուսի պատվաստանյութ դեռեւս չի ստեղծվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում