Ինչո՞ւ են մարդիկ ծարավում քնելուց առաջ

1 հոկտեմբերի, 2016  11:59

Կանադացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել, թե ինչպես է աշխատում մարդու կենսաբանական ժամացույցը ու ինչպես կարող է այն մարդու մոտ ծարավ առաջացնել։

Մարդիկ քնից առաջ ջուր խմելու ցանկություն են զգում կենսաբանական ժամացույցի պատճառով, պարզել են կանադացի գիտնականները։ Բանն այն է, որ օրգանիզմը քնից առաջ շատ հեղուկ է պահանջում, որպեսզի հանգիստ քնի ու ծարավից չարթնանա։

Հետազոտողները պարզել են, թե ինչ է կատարվում այդ ժամանակ օրգանիզմում։ Պարզվում է, որ կա ազդանշանային մոլեկուլի սինթեզ, որը գտնվում է գլխուղեղում։ Հենց այս մոլեկուլն է ունակ կարգավորել ներքին ժամացույցի աշխատանքը ու երեկոյան ակտիվացնել ծարավի նեյրոնները ։

Դրա հետեւանքով մարդն ուզում է խմել, որպեսզի հանգիստ քնի ամբողջ գիշեր։

Ապագայում գիտնականները մտադիր են այս տվյալները գործածել ժամային գոտիների փոփոխությամբ ճամփորդությունների ժամանակ տհաճ ախտանշաններից խուսափելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում