Ինչպես աշնանն ամրապնդել իմունիտետը

14 հոկտեմբերի, 2016  22:34

Աշնանը մարդիկ հաճախ են մրսում եւ հիվանդանում, քանի որ օրգանիզմի համար դժվար է հարմարվել օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետն ու այն նվազ խոցելի դարձնել:

Թուզ

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ աշնանը թուզը շատ օգտակար է, քանի որ օգնում է ամրացնել բրոնխները՝ պաշտպանելով սառը քամուց եւ մրսելուց: Խորհուրդ է տրվում ցուրտ եղանակին փողոց դուրս գալուց առաջ 2-3 թարմ կամ չորացրած թուզ ուտել:

Տոմատի հյութ եւ ստեպղին

Տոմատի հյութն ու ստեպղինը, մասնագետների պնդմամբ, մի շարք նյութեր են պարունակում, որոնք օգտակար են իմունային համակարգում մեծ դեր կատարող ուրցագեղձի համար: Կարոտինոիդների տեսքով լիարժեք սնուցմամբ ապահովվելու դեպքում ուրցագեղձն անխափան կաշխատի, իսկ դրանք մեծ քանակությամբ առկա են տոմատի հյութում եւ ստեպղինում:

Սպիտակուցներ

Օրգանիզմն ավելի դյուրին կդիմակայի ցրտին, եթե ապահովված լինի անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցով: Մասնագետները խորհուրդ են տարվա ցուրտ եղանակին ավելի շատ ձկնեղեն եւ մսային կերակուր ուտել, որպեսզի օրգանիզմը բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:

Կենդանական ճարպեր

Մասնագետները մեկ այլ կարեւոր գործոն են համարում սննդակարգում կենդանական ճարպերի բավարար քանակության ապահովումը: Դրանք կարեւոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, եւ ցուրտ եղանակին դրանց քանակությունը սննդակարգում հարկավոր է ավելացնել: Աշնանը խորհուրդ է տրվում սննդակարգում նաեւ թարմ սերուցքային կարագ ավելացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում