Ինչպես խուսափել գրիպից եւ դրա բարդություններից

18 հոկտեմբերի, 2016  17:38

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրողհամաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (հոկտեմբերի 3-9) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին նույն շաբաթվա ընթացքում՝ 1846, 2014-ին՝ 2105: 

Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀառողջապահության նախարարությունը զգուշացնում է.

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացե'ք տանը, եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում