Քաղցկեղի բուժման դեղամիջոցն ավելի արդյունավետ են դարձրել եւ պակաս տոքսիկ

22 հոկտեմբերի, 2016  17:07

Johns Hopkins Drug Discovery-ի եւ Kimmel Cancer Center's Bloomberg~Kimmel Institute for Cancer Immunotherapy-ի գիտնականները քաղցկեղի բուժման փորձարարական դեղամիջոցի կառուցվածքը փոխել են, որպեսզի այն կարողանա թափանցել հեմատոէնցեֆալային խոչընդոտի միջով: Կապիկների վրա իրականացված փորձի արդյունքում պարզվել է, որ պատրաստուկը սկսել է 10 անգամ ավելի լավ թափանցել ուղեղի հյուսվածքների մեջ, քան օրգանիզմի այլ հյուսվածքների: Այսպիսով, ուղեղի քաղցկեղը բուժելիս այն ավելի արդյունավետ կլինի, քան մյուս դեղամիջոցներից շատերը: Այս մասին նշված է Journal of Medicinal Chemistry-ում հրապարակված հոդվածում:

Հետազոտական խումբը հակաուռուցքային նյութի՝ բնահողի արտադրած բակտերիայի ուսումնասիրմամբ սկսել է զբաղվել ավելի քան 70 տարի առաջ: Խոսքը 6-դիազո-5-օքսո-L-նորլեյցինի մասին է, որը հայտնի է նաեւ որպես DON: Այս նյութը նպաստում է ուռուցքի չափերի փոքրացմանը եւ օգնում է քաղցկեղի տարբեր ձեւերի բուժման դեպքում: Նյութի ամենալուրջ կողմնակի էֆեկտը բարձր տոքսիկությունն է:

Երբ Բարբարա Սլաշերի ղեկավարած գիտնականները փոփոխել են նյութի կառուցվածքը, պարզվել է, որ այն ընդունակ է հաղթահարելու հեմատոէնցեֆալային խոչընդոտը: Հեղինակները պատրաստուկը ստուգել են մկների վրա եւ այն եզրակացության հանգել, որ այդպիսով իրենց հաջողվել է ավելի արդյունավետ եւ անվտանգ դեղամիջոց ստեղծել: Գլխուղեղ ընկնելով՝ ածանցված DON-երը հետադարձ փոխակերպման են ենթարկվում՝ կրկին վերածվելով  6-դիազո-5-օքսո-L-նորլեյցինի:

Կապիկներին DON-ի եւ նրա փոփոխված նմանակի ներերակային նեարկում են կատարել, իսկ կես ժամ անց պատրաստուկի մակարդակը չափել են շրջանառվող պլազմայի եւ ողնուղեղի հեղուկի մեջ: Փոփոխված պատրաստուկ ստացած կենդանու արյան մեջ արյան խտությունը 7 անգամ ավելի էր, քան DON ստացած կապիկի, պարզվել է, որ ողնուղեղի հեղուկում DON-ի մակարդակը 10 անգամ մեծ էր:

Հետազոտողները կարծում են, որ իրենք այդ կերպ կարող են փոփոխել նաեւ ուրիշ պատրաստուկները. դա կօգնի նվազեցնել դեղերի տոքսիկությունը եւ բարձրացնել արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում