Հայտնի գերմանացի բժիշկը կանացի վիրահատություններ կկատարի «Աստղիկ» ԲԿ–ում

25 հոկտեմբերի, 2016  14:36

Նոյեմբերի 5-10-ին Հայդելբերգի Համալսարանական Ֆրաու Կլինիկայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը բարորակ եւ չարորակ գոյացությունների վիրահատություններ եւ բուժում /նաեւ՝ քիմիաթերապիա/  կկատարի «Աստղիկ» բկ-ում հետեւյալ պաթոլոգիաներով՝

-կրծքագեղձի բարորակ եւ չարորակ նորագոյացություններ,

-արգանդի եւ ձվարանների բարորակ եւ չարորակ գոյացություններ,

-արգանդի պարանոցի քաղցկեղ:

Պրոֆեսորի հետ ՀՀ կժամանի նաեւ Հայդելբերգի Համալսարանական Ֆրաու Կլինիկայի գինեկոլոգ- օնկոլոգ Մարիա Բլումենշտայնը, ով կկատարի կրծքագեղձի պլաստիկ եւ վերականգնողական վիրահատություններ:

Կատարվելու են նաեւ կեսարյան հատումով ծննդալուծումներ:

Մինչեւ բժշկի այցը` «Աստղիկ» ԲԿ- ում նորագույն սարքավորումներով կիրականացվեն անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ 3TL ՄՌՏ, Մամոգրաֆիա, բիոպսիաներ:

Մանրամասների եւ գրանցման համար զանգահարել 060 651245 համարով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում