Նեֆրոբլաստոմայի վերաբերյալ սեմինար՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում

5 նոյեմբերի, 2016  20:51

Նոյեմբերի 7-ին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նեֆրոբլաստոմայի (Վիլմսի ուռուցքի) ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով սատելիտային սեմինար, որն անցկացվելու է Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսի շրջանակներում:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է  2 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում