Հոռետեսներն ավելի հաճախ են մահանում սրտի իշեմիկ հիվանդությունից

22 նոյեմբերի, 2016  20:16

Հոռետեսները 2.2 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի իշեմիկ հիվանդությունից՝ ի տարբերություն մյուս մարդկանց: Ֆինն գիտնականների այս եզրահանգման մասին հրապարակվել է BMC Public Health ամսագրում:

11 տարվա ընթացքում նրանք միջին եւ տարեց տարիքի մարդկանց շրջանում հոռետեսության եւ սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան միջեւ փոխադարձ կապի մասին տվյալներ են հավաքել: Հետազոտությանը 2267 մարդ է մասնակցել, որոնցից 121-ը մահացել է: Հետազոտության մեկնարկին հոռետեսների թիվն ավելի մեծ է եղել: Վերջում պարզվել է, որ մահացածների թվում հոռետեսների թիվը 2.2 անգամ ավելին է եղել: Միաժամանակ, սակայն, հետազոտողները լավատեսության եւ իշեմիկ հիվանդության վտանգի նվազման միջեւ կապ չեն հայտնաբերել:

«Պետք չէ մարդկանց լավատեսների եւ հոռետեսների բաժանել: Հոռետեսությունն ակնհայտոորեն սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան ռիսկի զգալի գործոն է ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց պարագայում, սակայն լավատեսությունը նույնպես դրանից չի փրկում»,- նշել են մասնագետները:

Ամենայն հավանականությամբ, հոռետեսներն ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում, քանի որ վատ են հետեւում իրենց՝ վատ են սնվում եւ սպորտով չեն զբաղվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում