Վիրաբույժներն առանձնացրել են ընդհանուր լյարդով եւ 3 ոտքով սիամական երկվորյակներին

9 դեկտեմբերի, 2016  22:30

Քալիֆորնիայի Lucile Packard Children's Hospital վիրաբույժները հաջողությամբ առանձնացրել են 2 տարեկան սիամական երկվորյակներին, որոնք ունեին ընդհանուր լյարդ, միզապարկ եւ 3 ոտք։ 17 ժամ շարունակվող վիրահատությունը բժշկության մեջ ամենաբարդերից մեկն է համարվում։

ԱՄՆ–ում ամեն տարի երկվորյակներին բաժանելու մոտ 5 վիրահատություն է ընթանում, սակայն այս մեկը մյուսներից բարդ էր, քանի որ Էրիկան եւ Եվան շատ ընդհանուր օրգաններ ունեին։

Վիրաբույժները միզապարկը 2 ա առանձին մասի են բաժանել, որից հետո կիսել են նաեւ լյարդը։ Աղջիկներից ամեն մեկին մի ոտք են թողել, իսկ երրորդ ոտքը բժիշկներն օգտագործել են վերականգնողական նպատակներով՝ մկաններն ու մաշկն օգտագործել են որովայնի պատերը ծածկելու համար։

Վիրահատությունը հաջող է ընթացել, եւ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում աղջիկները կմնան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հիմա նրանք առաջին անգամ առանձին մահճակալներում են քնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում