Չնայած մաշկի քաղցկեղի եւ հիվանդության կանխարգելման հանդեպ հանրության ուշադրությունը գրավելու բոլոր ջանքերին, վերջին 7 տարիներին չարորակ մելանոմայից մահացությունը շարունակում է աճել: National Society of Cutaneous Medicine New York City-ի գիտնականների իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ քաղցկեղի այս տեսակի հետեւանքով մահացությունը տարեցտարի 1,5 տոկոսով աճում է:
2016 թվականին ամերիկացիների շրջանում ախտորոշվել է 76,380 ինվազիվային մելանոմա եւ շատ վաղ փուլում ախտորոշված եւս 68,480 մելանոմա: Այդուհանդերձ, մելանոմայի հետեւանքով մահացությունը շարունակում է աճել, չնայած մեծ թվով դեպքերում հիվանդությունը բավական վաղ է ախտորոշվում:
«Այլ հետազոտություններով պարզվել է, որ մելանոմայով հիվանդացածությունը ավելի արագ է աճում, քան մահացությունը, որը գիտնականներին հիմք է տվել ենթադրելու, որ վաղ ախտորոշումը մահացությունը կրճատում է: Սակայն մեր հետազոտությամբ պարզվել է, որ ինվազիվային մելանոմայով հիվանդացությունը դրա հետեւանքով մահացությանը գրեթե հավասար է աճում: Դա նշանակում է, որ առայժմ չենք կարող ասել, որ վաղ ախտորոշումն իսկապես նվազեցնում է մելանոմայի հետեւանքով մահացությունը»,- ասել է հետազոտության հեղինակներից Ալեքս Գլեյզերը:
Մելանոման գերազանցապես առաջանում է մարդու բաց մաշկի վրա արեգակի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության հետեւանքով, որն ինչ-որ պատճառով չի օգտագործում արեւապաշտպան կրեմներ: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մաշկի վրա խոչընդետի չհանդիպելով, վնասում է ԴՆԹ-ի բջիջները եւ գործարկում է մուտացիաների պրոցեսը, որոնք բջիջներին ստիպում են արագորեն բազմանալ եւ չարորակ գոյացություններ կազմավորել: Քաղցկեղը շատ արագ է զարգանում, այն ակտիվորեն տարածվում է եւ իմունային պատասխանի գրեթե չի հանդիպում, ինչի հետեւանքով դժվար է բուժվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում