7 ամանորյա խորհուրդ ուրոլոգից

1 հունվարի, 2017  20:05

Ամանորյա տոների ժամանակ մարդիկ առողջությանը երկարաժամկետ հեռանկարում վնաս հասցնող շատ բաներ են անում: Ի՞նչ պետք է, եւ ի՞նչ չպետք է անել տոների ժամանակ: Մեզ մի քանի խորհուրդ է տվել ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Չափավոր օգտագործումից վնաս, ամենայն հավանականությամբ, չի լինի, բայց դրա մեծ քանակությունը շատ վնասակար է բոլոր օրգանների եւ մարդու համակարգերի համար: Անգամ էպիզոդիկ չարաշահումը ծայրահեղ անցանկալի է:

2. Եթե ալկոհոլ եք խմել, ղեկին մի՛ նստեք: Հարբած վարորդների պատճառով վթարները շատ հաճախ են լինում Ամանորին, եւ հերթապահ բժիշկների համար շատ դժվար է տոն օրերին ընդունել այդ վթարներից տուժած մարդկանց, վստահեցնում է մասնագետը:

3. Մի՛ չարաշահեք յուղոտ, կծու եւ աղի սնունդը: Շատ յուղոտ եւ կալորիական սնունդը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ եւ բարձրացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Ինչ վերաբերում է աղի ուտելիքին, այն նպաստում է օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակմանը:

4. Ամանորյա տոներին աշխատեք շատ մաքուր ջուր խմել: Այն խոնավեցնում եւ մաքրում է օրգանիզմը, հանում թունավոր նյութերը:

5. Տաք հագնվեք: Որոշ կանայք անգամ ձմռանը սիրում են այսպես կոչված «տոպիկներ» կրել: Նման հագուստով հեշտությամբ կարելի է մրսել եւ հիվանդանալ:

6. Կոշիկը պիտի լինի տաք եւ դիմացկուն: Շատ տղաներ անգամ տարվա այս եղանակին կեդեր են հանգում կամ մոքասիններ: Բայց եթե ոտքերը սառեցնեք, կարող եք բախվել վտանգավոր հետեւանքներիկ: Հենց այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել տաք եւ սառույցի վրա հնարավորինս քիչ չսայթաքող կոշիկ:

7. Հեռու մնացեք չպաշտպանված սեռական կապերից: Նման կապի ժամանակ կա ինչ-որ հիվանդությունով վարակվելու լուրջ ռիսկ: Նման հիվանդությունները կարող են ընթանալ առանց նախանշաննեի, սակայն լուրջ վնաս կհասցնեն մարդու վերարտադրողական համակարգին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում