Սառնամանիքը կարող է հանգեցնել սրտի կաթվածի

9 հունվարի, 2017  23:44

Ցածր ջերմաստիճանը վտանգավոր է առողջության համար. այս մասին վաղուց է հայտնի: Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների համար սառնամանիքի ճակատագրական հետեւանքների մասին էլ նախազգուշացրելէ  գերմանացի պրոֆեսոր, Սրտի գերմանական հիմնադրամի նախագահ Թոմաս Մայներցը:

Սառը օդը հանգեցնում է արյունատար անոթների նեղացման, ինչի արդյունքում նվազում է սրտամկանի արյան շրջանառությունը: Բացի այդ՝ բարձրանում է զարկերակային ճնշումը, ինչը նույնպես խոսում է սրտի մեծ ծանրաբեռնվածության մասին: Արդյուքում ուժեղ սառնամանիքի ժամանակ մեծանում է սրտի կաթվածի վտանգը:

«Ցուրտ եղանակին երկարատեւ զբոսանքի ժամանակ կրծքավանդակում անսպասելիորեն ցավ, ճնշում զգալն ու շնչարգելությունը նախազգուշական ազդակ է: Հարկավոր է անհապաղ բժիշկ գտնել, որը մանրամասն կհետազոտի սիրտը»,- ասում է պրոֆեսոր Մայներցը:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ -10°C ջերմաստիճանի պարագայում պետք է առավելագույնս սահմանափակեն դրսում ֆիզիկական ակտիվությունը, ինչը կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել: Գտնվելով փողոցում՝ քթի եւ բերանի հատվածը ծածկեք շարֆով: Պրոֆեսոր Մայներցի խոսքով՝ այդ կերպ փոքր-ինչ կտաքացնեք թոքեր հասնող սառը օդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում