Երեւանում կանցկացվի «Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով սեմինար

11 հունվարի, 2017  19:27

2017 թվականի հունվարի 16-19-ը Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ի ԱրԲեՍ առողջության կենտրոնում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է «Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով 4-օրյա սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին կշնորհվի 19 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում