Ինչու՞ են ժամանակակից երեխաներն այդքան շատ ժամանակ անցկացնում համակարգչի առաջ

22 հունվարի, 2017  12:28

Ժամանակակից երեխաները հազվադեպ են խաղում փողոցում եւ շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ՝ մուլտֆիլմ դիտելով կամ խաղեր խաղալով: Հոգեբան Լիլիթ Կարապետյանը կարծում է, որ ծնողներն են երեխաների մոտ համակարգչից կախվածության նախապայմաններ ձեւավորում:

Շատ ծնողներ անգամ չեն էլ կասկածում, որ իրենց առօրյա վարքը ազդում է երեխաների զարգացման եւ վարքի վրա: Եթե ծնողները երեխաներին քիչ ժամանակ են հատկացնում, չեն խաղում եւ չեն զրուցում նրանց հետ, երեխաները սկսում են պակասող շփումը փնտրել վիրտուալ աշխարհում եւ խաղերում: Ավելին՝ շատ ծնողներ իրենք են երեխաներին տալիս պլանշետ կամ համակարգիչ, որպեսզի նրանք հանգիստ նստեն եւ իրենց չխանգարեն: Նման ծնողները չեն էլ պատկերացնում, որ դա երեխայի մոտ դեպի համակարգչից եւ խաղերից ունեցած կախվածություն տանող առաջին քայլն է:

Վիրտուալ աշխարհում երեխաները սովորաբար հեշտ են հասնում ինչ-որ բանի, քանի իրականում: Շատ խնդիրներ, որոնց լուծումն իրական աշխարհում շատ ժամանակ է պահանջում, խաղերի աշխարհում կարելի է արագ լուծել կոճակի մեկ սեղմումով:

Բնականաբար դժվար է երեխա մեծացնել ժամանակակից աշխարհում առանց համակարգչի եւ խաղերի: Սակայն մասնագետը նշում է, որ  չի կարելի թույլ տալ, որ համակարգչով տարվելը երեխայի մոտ վերածվի կախվածության:

Որպեսզի երեխայի եւ համակարգչի միջեւ հարաբերությունները ի սկզբանե ճիշտ դասավորվեն, մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին ներշնչել, որ համակարգիչը ուսման գործիք է եւ այլ նպատակների հասնելու, երբեմն էլ՝ հանգստի միջոց: Ցանկալի է այն բանից հետո, երբ երեխան խաղն ավարտի, քննարկել նրա հետ այն ամենն, ինչ նա տեսել է խաղում: Պակաս կարեւոր չէ երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը, տարբեր երեւույթներ քննարկելը, նրան սովորեցնելն այն, ինչ կարող է պետք գալ կյանքում: Երեխա-ծնող լավ հարաբերությունները կարող են հետագայում երեխային փրկել շատ խնդիրներից եւ կախվածությունից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում