Էլեկտրաշոկը կարող է բուժել բուլիմիայով եւ անորեքսիայով տառապող կանանց

28 հունվարի, 2017  13:54

Էլեկտրական հոսանքով ուղեղի խթանումը կարող է նվազեցնել կամ ճնշել կանանց մոտ բուլիմիայի (ախորժակի խանգարում) եւ անորեքսիայի ախտանշանները, պնդում են բրիտանացի գիտնականները:

«Մագնիսական խթանման եւ ուղեղի վրա ազդելու այլ մեթոդների համեմատությամբ էլեկտրախթանման առավելությունը շատ էժան լինելն է եւ շարժական բժշկական սարքերով կատարելու հնարավորությունը»,- նշել է Լոնդոնի Թագավորական քոլեջից Ուլրիկա Շմիդթը:

Անցյալ տարի Շմիդթը եւ նրա գործընկերները բուլիմիայի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել՝ կանանց ուղեղում բացելով «ախորժակի կենտրոնը» եւ այն խթանելով մագնիսական դաշտերի միջոցով: Ըստ Շմիդթի՝ խնդիրն այն է, որ գանգի մագնիսական խթանման համակարգերը շատ տեղ են գրավում եւ թանկ արժեն, ինչի հետեւանքով այն գրեթե անհնար է տանը տեղադրել:

Գոյություն ունի ուղեղի խթանման ավելի էժան, չնայած պակաս արդյունավետ միջոց՝ այսպես կոչված, «միկրոբեւեռացնողների» օգնությամբ. դա էլեկտրոդների հավաքածու է, որոնք միացվում են գանգի մաշկին, եւ դրանց միջով էլեկտրական հոսանք է անցկացվում, որոնք ուղեղի անհրաժեշտ կետում մագնիսական դաշտը գեներացնում են:

Գիտնականները ստուգել են, թե արդյոք կարելի է այսպիսի խթանիչի իջոցով ներգործել «ախորժակի կենտրոնի» աշխատանքի վրա: Այս նպատակով 40 աղջիկների առաջարկվել է անցնել սննդակարգի հետ կապված խնդիրների բուժում: Կամավորներից կեսին մուլյաժ են տվել, որի շնորհիվ գիտնականները կարողացել են ստուգել՝ իրականում այս մեթոդն արդյո՞ք աշխատում է:

Փորձերը ցույց են տվել, որ հոսանքով խթանումն իսկապես գործել է՝ ընդամենը մեկ օր հետո բուլիմիայի ախտանշանների սրությունը 30 տոկոսով նվազել է այն աղջիկների մոտ, որոնց ձեռքին իսկական խթանիչներ են եղել: Համանման արդյունք է ստացվել նաեւ այն դեպքերում, երբ Շմիդթը փոխել է կամավորների տեղերը՝ առաջին խմբին տալով մուլյաժներ, իսկ երկրորդին՝ իսկական խթանիչներ:

Գիտնականների կարծիքով՝ սա ճանապարհ է հարթում այս մեթոդով բուլիմիայի իրական բուժման համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացիկ գնահատականներով՝ բուլիմիան եւ անորեքսիան շատ են տարածված հատկապես կանանց շրջանում: Միջինում յուրաքանչյուր 100-րդ կամ 50-րդ կինը կյանքում գոնե մեկ անգամ տառապում է ավելորդ քաշ հավաքելու ոչ մի բանով չպատճառաբանված վախով, որը բերում է նրան, որ կինն սկսում է քաղցած մնալ, իսկ հետո ահռելի քանակով կերակուր ուտել՝ շատակերության յուրաքանչյուր այսպիսի դեպքից հետո դուրս թքելով կամ փսխելով կերածի մեծ մասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում