Կինը երկու դուստրերին ծննդաբերել է որդուն լույս աշխարհ բերելուց մեկ շաբաթ անց

2 մարտի, 2017  12:55

Չինաստանում Չեն ազգանունով կինը երկու դուստրերին ծննդաբերել է որդուն լույս աշխարհ բերելուց մեկ շաբաթ անց: Տղան ծնվել է փետրվարի 21-ին, իսկ աղջիկները՝ փետրվարի 28-ին: Հետաքրքիր է, որ աղջիկները մեկ ընկերք են ունեցել, իսկ տղան՝ առանձին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կինն ամուսնացել է 2012 թվականին եւ տեւական ժամանակ չի կարողացել հղիանալ: Բուժման կուրսից հետո հղիացել է եռյակով: Բժիշկները պատմել են, որ հղիությունը նորմալ է ընթացել, կինն անհրաժեշտ հետազոտություններ է անցել եւ օգնության չի դիմել:

Փետրվարի 21-ին՝ հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում, կնոջը բերել են հիվանդանոց եւ մի քանի ժամ անց նա լույս աշխարհ է բերել որդուն: Նորածնի քաշը եղել է ընդամենը 1.44 կգ: Հետո, սակայն, երկունքի ցավերը դադարել են, բժիշկները ստուգել են մյուս երկու երեխաներին եւ կնոջն ուղարկել հիվանդասենյակ՝ սպասելու:

Նա այնտեղ ստիպված է եղել սպասել մի քանի օր. որդուն ծննդաբերելուց մեկ շաբաթ անց միայն նա լույս աշխարհ է բերել դուստրերին:

Աղջիկների քաշը նույնպես չի գերազանցում 2 կիլոգրամը: Բոլոր 3 երեխաները մասնագետների հսկողության տակ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում