Բրազիլիայում այրվածքները բուժում են ձկան մաշկով

13 մարտի, 2017  23:14

Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում այրվածքներ ունեցող մարդիկ այնպիսի տեսք ունեն՝ ասես ծովի փրփուրից դուրս եկած լինեն՝ նրանք ծածկված են ձկան մաշկով, ավելի ճիշտ՝ տիլապիա ձկան վարկազերծված մաշկի շերտերով:

Նադյա Սասմանը STAT պարբերականին հայտնել է, որ տեղացի բժիշկները հայտնի ձկան մաշկը թեստավորում են որպես վիրակապ երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքների համար: Ինովացիան երեւան է եկել կարիքից դրդված. զարգացած երկրներում կենդանիների մաշկը վաղուց է օգտագործվում այրվածքների բուժման համար, սակայն Բրազիլիայում չեն բավականացնում դոնորային մարդկային մաշկը, խոզի կաշին եւ արհեստական փոխարինիչները:

Երկրի մաշկի 3 բանկերը կարող են բավարարել ազգային պահանջարկի միայն մեկ տոկոսը: Պարբերականը նշել է դոկտոր Էդմար Մասելին, որը պլաստիկ վիրաբույժ է եւ այրվածքների մասնագետ, ղեկավարում է նոր մեթոդի հետազոտությունները: Հիմա Բրազիլիայում պետական հիվանդանոցների հիվանդներին հիմնականում վիրակապում են մազով ծածկված թանզիֆով, որը պարունակում է արծաթի սուլֆադիազին:

Արծաթ պարունակող նյութի մշակման շնորհիվ վերքի մեջ ինֆեկցիա չի ընկնում, սակայն այսկերպ այրվածքը չի մաքրվում եւ չի բուժվում: Դրանից բացի, կրեմով թանզիֆը անհրաժեշտ է ամեն օր փոխել, իսկ այս գործընթացը բավական ցավոտ է:

Ի տարբերություն թանզիֆի, տիլապիայի մանրէազերծված մաշկը, որը Բրազիլիայում միաժամանակ բուծում են, հրաշալի է նստում եւ մշտապես փոխելու կարիք չունի:

«Մենք ցնցված էինք, երբ հայտնաբերեցինք, որ տիլապիայի մաշկը մեծ քանակով կոլագենային առաջին եւ երկրորդ տեսակի սպիտակուցներ է պարունակում, որոնք շատ կարեւոր են այրվածքների սպիացման համար: Դրանք ձկան մաշկի մեջ նունիսկ ավելի շատ են, քան մարդու մաշկում: Դրանից բացի, տիլապիայի մաշկը ավելի ռեզիստենտ է եւ առաձգական, քան մարդու մաշկը: Եվս մեկ առավելություն է նրա մեջ պարունակվող խոնավության քանակը»,- հրճվանքով նշել է դոկտոր Մասելը:

Երկրորդ աստիճանի մակերեսային այրվածքների դեպքում բժիշկները ձկան մաշկն այրվածքի վրա են թողնում մինչեւ վերքի բնական սպիանալը: Երկրորդ աստիճանի խորը այրվածքների դեպքում տիլապիայի մաշկը պետք է մի քանի շաբաթ մի քանի անգամ փոխել, սակայն դա, միեւնույն է, ավելի հազվադեպ է կատարվում, քան թանզիֆե վիրակապի դեպքում է անհրաժեշտ: Դրանից բացի այս ձկան մաշկով բուժումը կրճատում է առողջացման ժամանակը եւ նվազեցնում է անհրաժեշտ ցավազրկողների քանակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում