Ամերիկացի գիտնականները Շվեյցարիայի Լոզանի համալսարանի գործընկերների հետ համատեղ կատարած հետազոտության ընթացքում այն եզրակացության են եկել, որ անհաս երեխաները մայրական առավելագույն գորովանքի կարիք ունեն: Փոքրիկի մաշկին քնքուշ հպումները նպաստում են գլխուղեղի ճիշտ զարգացմանը:
Գիտնականները քնքուշ հպումներին նորածինների ուղեղի ռեակցիան ուսումնասիրել են էլեկտրաէնցոֆալոգրի միջոցով: Այդ ընթացքում վերլուծելով հասուն եւ անհաս փոքրիկների ռեակցիայի տարբերությունները:
Գիտնականները հավաստիացրել են, որ երեխան որքան վաղ է ծնվել, այնքան հպմանը նրա ուղեղի ռեակցիան զգալիորեն փոքր է: Սակայն ակտիվ հպումները նպաստել են անհաս մանկիկների ուղեղի ճիշտ պատասխանի զարգացմանը: Այսպիսով, նման երեխայի հետ շփման յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն նրան մեծ օգուտ է տալիս՝ նպաստելով ուղեղի եւ մարմնի ճիշտ զարգացմանը:
Մյուս կողմից՝ ցավագին ներգործությունները բացասաբար են անդրադառնում ուղեղի զարգացման վրա: Ուստի անհաս երեխաների համար նման միջամտությունները պետք է նվազագույնի հասցնել: Ցավազրկողների նշանակումը թաքցնում է ցավի արտաքին նշանները, բայց ոչ միշտ է օգնում հաղթահարել ուղեղի համար բացասական հետեւանքները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում