Ճապոնիայում կինն առաջին անգամ ծննդաբերել է անանուն դոնորից ձվաբջիջների փոխպատվաստումից հետո

23 մարտի, 2017  10:38

Ճապոնիայում ձվաբջիջների դոնորությանն ու փոխպատվաստմանը նպաստող հասարակական կազմակերպությունը հաղորդել է, որ կինը, որին արհեստական բեղմնավորման ժամանակ անանուն դոնորից ձվաբջիջ են փոխպատվաստել, բարեհաջող աղջիկ է լույս աշխարհ բերել: Սա ձվաբջջի անանուն դոնորության օգնությամբ երեխայի ծննդի առաջին դեպքն է Ճապոնիայում:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ձվաբջիջների դոնորության ցանց» (Oocyte Donation Network, OD-Net) անվանումով հասարակական կազմակերպությունը «միջնորդի» դեր է կատարում եւ անպտուղ կանանց օգնում է դոնորական ձվաբջիջի փոխպատվաստման ճանապարհով հղիանալ:

Ծննդկանը, որը 2017 թվականի հունվարին դուստր է լույս աշխարհ բերել, ավելի քան 40 տարի վաղ ամենորեայով տառապող կին է, իսկ ձվաբջիջի անանուն դոնորը՝ ավելի քան 30 տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում