Սրտի իշեմիկ հիվանդության թեմայով սեմինար՝ Երեւանում

23 մարտի, 2017  13:04

Մարտի 31-ին Երեւանում, Էլիտ Պլազա» բիզնես-համալիրի կոնֆերանսների դահլիճում, տեղի կունենա Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման եւ բուժման լավագույն պրակտիկաներ» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական եւ 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում