Սթրեսը բակտերիաները պաշտպանում է հակաբիոտիկների ազդեցությունից

27 մարտի, 2017  19:04

Բակտերիաները հակաբիոտիկներից կարող են պաշտպանվել սթրեսի միջոցով, պնդում են Institute of Science and Technology Austria-ի աշխատակիցները:

Հետազոտության ընթացքում գիտնականները Escherichia coli բակտերիաների գաղութների վրա ներգործել են եռամետոպրիմա հակաբիոտիկի միջոցով եւ հայտնաբերել են, որ հակաբիոտիկների ազդեցությանն ի պատասխան առաջացած սթրեսի շնորհիվ միկրոօրգանիզմները հրաշալի իմունիտետ են ձեւավորել եւ թթվային միջավայրում ավելի երկար են գոյատեւել: Նույն մեխանիզմը բակտերիաները տեսականորեն կարող է պաշտպանել մյուս հակաբիոտիկների ազդեցությունից:

Եռամետոպրիմա հակաբիոտիկի թույլ լուծույթում գտնվելուց հետո աղաթթվի մեջ տեղակայված բակտերիաները կես ժամի փոխարեն գոյատեւել են 100 րոպեից ավելի: Այսպիսով, որոշ հանգամանքների պայմաններում հակաբիոտիկները, որոնք պետք է բակտերիաները ոչնչացնեին, կարող են ակտիվացնել դրանց սթրեսային գեները եւ բակտերիաներն ավելի կենսունակ դարձնել:

Հետազոտության հեղինակներից Կարին Միթոշը նշել է, որ այս հետազոտությունը ցույց է տվել, թե հակաբիոտիկներն ինչպես կարող են ազդել բակտերիաների կենսունակության հնարավորության վրա: Եթե գիտնականներն ավելի լավ հասկանան բակտերիաների պաշտպանության բոլոր ուղիները, հնարավոր կլինի բակտերիալ ինֆեկցիաների բուժման ավելի արդյունավետ մեթոդներ մշակել:

Հետազոտության մասին հայտնում է Cell Systems ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում