Ցածրկալորիական քաղցրացնող նյութերը ճարպակալում են առաջացնում. հետազոտություն

5 ապրիլի, 2017  20:04

Ցածրկալորիական արհեստական քաղցրացնող նյութերը կարող են առողջությունը զգալիորեն վնասել: Դրանց ամենօրյա օգտագործումը կարող է ճարպերի կուտակում առաջացնել, պարզել են ամերիկացի գիտնականները:

Ամբողջ հարցն այն է, որ քաղցրացնող նման նյութեր օգտագործելիս մարդիկ դադարում են վերահսկել օգտագործվող քաղցրի քանակը: Արդյունքում սկսում են մշտապես սնունդի մեջ նման մթերքներ օգտագործել, ինչը նպաստում է ճարպի կուտակմանը:

Հետազոտության հեղինակ, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դոցենտ Սաբյասաշի Սենը ուշադրությունը կենտրոնացրել է այն հանգամանքի վրա, որ արհեստական քաղցրացնող նյութերի օգտագործման խնդիրը առաջին հերթին վերաբերում է ավելորդ քաշով մարդկանց: Որպես կանոն, նման մարդիկ ճարպային բջիջների կուտակման հակվածություն ունեն, ինչը դիսկոմֆորտ է ստեղծում եւ զգալիորեն վատացնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Դրանից բացի, այսպիսի քիմիական նյութերն ազդում են ցողունային բջիջների վրա:

Համոզվելու համար Օռլանդոյի Էնդոկրինային միության մասնագետները մի շարք հետազոտություններ են կատարել: Մասնագետները պարզել են, որ քաղցրացնող նյութերը նպաստում են մետաբոլիկ դիսֆունկցիայի առաջացմանը: Հետազոտությանը ճարպակալմամբ տառապող մի քանի մարդ է մասնակցել եւ նույնքան առողջ մարդ: Սկզբնական փուլում նրանցից յուրաքանչյուրից արյան անալիզ է վերցվել պլազմայի ավելորդ պարունակության հետազոտման համար, ստուգվել է նաեւ նյութափոխանակության ակտիվությունը:

Դրանից հետո հարցում է անցկացվել, որից հետո պարզվել է, որ սուկրալոզան ամենահայտնի քաղցրացնող նյութն է: Երկու շաբաթ այն օգտագործելիս ճարպային բջիջներ են առաջանում:

Գիտնականները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս իրենց ճաշացանկը կազմելիս այս տեղեկությունը հաշվի առնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում