Ռուս գիտնականներն արյան չոր փոխարինող են ստեղծել

19 ապրիլի, 2017  17:01

Ռուսաստանի Կալուգայի մարզի գիտնականները ՊԱՄ-3 պատրաստուկ են մշակել, որն ընդունակ է մարդու օրգանիզմին օգնել մեծ քանակով արյան կորստի դեպքում: Արյան չոր փախարինողը կարող է կիրառվել մարտական վիրավորումների ժամանակ կամ արտակարգ դեպքերում: Այն լիարժեք փոխարինում է ցանկացած խմբի եւ ռեզուս գործոնի դոնորական արյան էրիթրոցիտներին՝ պահելու հատուկ պայմաններ չպահանջելով: Այս մասին նշված է Կալուգայի մարզի Առողջապահության նախարարության կայքում:

ՊԱՄ-3 պատրաստուկի մշակմամբ զբաղվել է Օբնինսկից ընկերությունը, որը մտնում է «Ակտիվ մոլեկուլների պարկ» բիոդեղագործական իրավասությունների դաշինքի կազմի մեջ:

Ներկայումս մինչկլինիկական փորձարկումներ են կատավել առողջ կամավորների մասնակցությամբ: Ստուգվել է օրգանիզմի վրա պատրաստուկի ազդեցությունը եւ դեղաբանական կինետիկան, նաեւ հաստատվել է դրա անվտանգ լինելը:

ՊԱՄ-3-ը համատեղելի է զանազան լուծիչների, ստանդարտ էլեկտրոլիտների հետ, բժիշկը չափաքանակը եւ խտությունը կարող է անհրաժեշտության դեպքում փոխել: Պատրաստուկի կիրառումը բացառում է արյան փոխներարկման ժամանակ ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում