Վառ լույսը կօգնի հիվանդներին դուրս բերել կոմայից

25 ապրիլի, 2017  16:42

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ հիվանդների կոմայի վիճակից դուրս գալուն կօգնի վառ լույսի ազդեցությունը:

Գիտնականները հայտարարել են, որ գանգուղեղային վնասվածքից հետո կոմայից արթնանալու մարդու ունակությունը կապված է շրջափուլային ռիթմերի հետ: Հետազոտությանը 18 հիվանդ է մասնակցել: Ավստրիայի Զալցբուրգի համալսարանին առընթեր Քնի եւ գիտակցության լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են, որ գիտակցության վերականգնման հնարավորությունը կարող է բարելավվել հենց օրգանիզմը վերադառնա օրվա ընթացքում մարմնի ջերմության բարձրացման եւ նվազման իր բնական, առողջ շրջափուլին:

Գիտնականները նաեւ պարզել են, որ 8 հիվանդներից կազմված ենթախմբում 2 մասնակիցներ վառ լույսի ազդեցությունից հետո ցուցադրել են գիտակցության բարձր մակարդակ, որը պետք է շուրջօրյա ռիթմիկ ակտիվություն եւ մարմնի ջերմության շուրջօրյա բնական տատանումներ առաջացներ:

Միայն վառ բռնկումները հազիվ թե օգնեն մարդկանց կոմայից հանելուն, սակայն այլ գործոնների համադրությամբ լիովին կարող են դրականորեն ազդել եւ այդ վիճակից դուրս բերել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում