Տղամարդը մարզասրահում մարմինը կրծող վիրուսով է վարակվել (ֆոտո)

30 ապրիլի, 2017  00:49

Թեխասում տղամարդը վարակվել է վիրուսով, որը բառի բուն իմաստով «ուտում» է մարմինը: Այս մասին գրում է բրիտանական Metro-ն:

Պարբերականի տվյալներով՝ իր փորձը ներկայացնելու եւ ուրիշներին նախազգուշացնելու նպատակով տղամարդը սոցցանցում իր հիվանդությունը ներկայացնող սարսափելի լուսանկարներ է հրապարակել:

Ամերիկացին ակտիվորեն մարզվել է մարզասրահում՝ մարաթոնի մասնակցելու համար: Մի քանի անդամ նա մոռացել է հողաթափերն ու ոտաբոբիկ գնացել լոգարան: Որոշ ժամանակ անց թաթերի մաշկը սկսել է կոշտանալ, քոր է առաջացել: Բժիշկները նրա մոտ պապիլոմավիրուս են ախտորոշել:

Սակայն նա չի դադարեցրել մարզումները՝ փորձելով կոշտուկները ժողովրդական միջոցներով բուժել: Բայց դրանք ավելացել են, դեղամիջոցները նույնպես չեն օգնել: Նրան սկսել են տանջել ցավերը, եւ վերջապես նա բժիշկների օգնությանն է դիմել, որոնք մաշկի փոխպատվաստում են կատարել:

Սակայն տղամարդը մինչեւ հիմա չի կարողանում քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում