Հայաստանում ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային մոդելը

24 մայիսի, 2017  14:12

Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների ամրագրման և ներդրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակները ընդլայնելու և բուժաշխատողների շարժունությունը խթանելու նպատակով ՀՀ-ում ներդրվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդելը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

ՇՄԶ միջոցառումների կազմակերպիչներին ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սույն թվականի մայիսի 6-ի N 1419-Ա հրամանը «Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը և շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում կրեդիտավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին», նաև Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը և Էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորման նպատակով ներկայացվող հայտի ձևանմուշը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում