Քաղցկեղից բուժվելուց հետո հոլանդացին 48 ժամ անդադար էրեկցիա է ունեցել

9 հունիսի, 2017  23:42

Հոլանդացի ուռուցքաբաններն անսովոր կողմնակի էֆեկտի են բախվել, որը քաղցկեղով հիվանդի մոտ տեղի է ունեցել ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո: 58-ամյա տղամարդը գեմիկոլէկտոմիայի է ենթարկվել՝ հաստ աղիի կեսի հեռացում: Վիրահատությունից հետո նրա մոտ չդադարող էրեկցիա է առաջացել: Ըստ որում՝ նա ամաչել է խնդրի մասին բուժող բժշկին հայտնել:

Մեկ օր տառապելուց հետո նա պատմել է տեղի ունեցողի մասին: Բժիշկը իշեմիկ պրիապիզմ է ախտորոշել, որն առաջանում է արյունականգի հետեւանքով: Երբ ամեն ինչ պարզվել է, տղամարդը 2 օր շարունակ էրեկցիա է ունեցել: Բժիշկներին հաջողվել է տղամարդու սեռական մարմիններում արյան հոսքը վերականգնել ներարկիչի միջոցով, սակայն մեկ օր հետո ցավոտ էրեկցիան կրկնվել է:

Արդյունքում հիվանդի արյան հոսքը կարգավորելու համար ֆենիլէֆրին է ներարկվել, սակայն ուշացած բուժման հետեւանքով տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիա է զարգացել: Նրան հաջողվել է լիովին առողջանալ միայն կես տարի հետո հատուկ դեղամիջոցներ ընդունելով:

Հարկ է նշել, որ մասնագետները մինչեւ հիմա չեն կարողանում առաջացած խնդրի ճշգրիտ պատճառը պարզել: Դեպքը ներկայացվել է BMJ Case Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում