Վտանգավոր թրենդ. Թմրակախվածությամբ մարդիկ իրենց օտար արյան ներարկում են կատարում

22 հունիսի, 2017  23:48

ԱՄՆ-ի ոստիկանությունը թմրակախվածությամբ մարդկանց է բացահայտել, որոնք իրենց օտար արյան ներարկումներ են կատարել, որում եղել է 13 թմրանյութերի կոկտեյլ, այդ թվում` մետամֆետամին եւ մորֆին:

Դեռեւս անցյալ տարի Փենսիլվանիայում մի մարդու են ձերբակալել, որը ներարկիչով տեղափոխել է 13 տարբեր նյութեր պարունակող արյուն, այդ թվում` մետամֆետամին: Այս արյան մեջ հայտնաբերված թմրանյութերն ինքնին վտանգ են ներկայացնում, իսկ դրանք օտար արյան հետ ներարկելու պրակտիկան նաեւ սպառնում է ՄԻԱՎ-ի, հեպատիտի եւ այլ հիվանդությունների տարածմամբ, որոնք արյան միջոցով են փոխանցվում: Դրանից բացի, եթե ներարկվող արյունն անհամատեղելի է ներարկվող մարդու արյան խմբին, սա կարող է ծանր խնդիրներ առաջացնել եւ նույնիսկ մահվամբ ավարտվել:

Մարդու արյան ներարկման առաջին դեպքերը ամերիկյան լրատվամիջոցները լուսաբանել են դեռեւս 2010 թվականին: Հոդվածներում նշվում էր, որ աֆրիկական որոշ քաղաքներում հերոինային թմրամոլները դիտավորյալ իրենց ներարկում են հերոինային այլ թմրամոլների արյունը:

Անցյալ տարի ձերբակալված ամերիկացին պնդել է, որ իր ներարկիչում պարունակվում է բացառապես մարդու արյուն եւ ֆենտանիլ` շատ հզոր ցավազրկող, որը մորֆինին նման ազդեցությամբ է օժտված, բայց 50-100 անգամ ավելի հզոր է: Ըստ որում` լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ ֆենտանիլից բացի` ներարկիչում եղել է նաեւ էթանոլ, մետամֆետամին, ամֆետամին, կոդեին, մորֆին, ալպրազոլամ, էֆեդրին, պսեւդոէֆեդրին, նորպսեւդոէֆեդրին եւ մի շարք այլ նյութեր: Լաբորատոր  հետազոտություններն անցկացրած մասնագետները այս զուգակցումը «չափազանց տարօրինակ» են անվանել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում