Ձիթապտղի յուղը կարող է կանխել մարդու համար մահացու վտանգավոր ուղեղի տարիքային դեգրադացիայի պրոցեսը եւ դեմենցիայի առաջացումը: Այս մասին հայտնում են Lewis Katz School of Medicine at Temple University-ի (ԱՄՆ) մասնագետները:
Annals of Clinical and Translational Neurology-ում հրապարակված նրանց հետազոտությամբ պարզվել է, որ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը գլխուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների վրա բարենպաստ է ազդում եւ նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը:
Գիտնականների կարծիքով` ձիթապտղի յուղի բաղադիչներն ակտիվացնում են աուտոֆագիան: Աուտոֆագիան բջիջների կողմից սեփական բաղադրամասերի վերամշակումն է, որի արդյունքում դրանք մաքրվում են վնասակար «աղբային» միացություններից: Նրա ակտիվությունից եւ որակից է կախված մարդու առողջական վիճակը եւ երկարակյաց լինելու հավանականությունը:
Հետազոտողների խոսքով` իրենց փորձերը կատարել են դեռեւս միայն առողջ մարդկանց վրա, սակայն արդեն փորձեր են ծրագրվել, որոնց կմասնակցեն ուղեղի համար կործանարար հիվանդություններով տառապող մարդիկ: Գիտնականները ենթադրում են, որ ձիթապտղի յուղը կարող է օրգանիզմի վրա ազդել ոչ միայն որպես Ալցհեյմերի հիվանդության կանխման միջոց, այլեւ որպես դրա դեմ դեղ:
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը հիդրոկսիտիրոզոլ է պարունակում, որը որոշակի ազդեցություն է ունենում լյարդի, սրտի եւ գլխուղեղի վրա` օրգանները պաշտպանելով ոչ առողջ սնունդի հետեւանքների հետ կապված քայքայումից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր