Ավելի հաճախ վարունգ ուտելու 5 պատճառ

4 հուլիսի, 2017  17:42

Վարունգը շատ ջուր եւ քիչ կալորիաներ է պարունակում, ինչը այն կատարյալ մթերք է դարձնում նրանց համար, ովքեր նիհարել են ցանկանում: Սակայն վարունգը նաեւ սնուցող նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ կարելի է համարձակորեն հայտարարել, որ վարունգը ոչ միայն դիետիկ մթերք է, այլեւ օգտակար:

Վարունգն օգտակար է ուղեղի համար

Նրանց, ովքեր մտավոր աշխատանք շատ են կատարում, խորհուրդ է տրվում ամեն օր վարունգ ուտել: Այն ֆլավոնոլ ֆիզետին է պարունակում, որը գլխուղեղի անոթների վրա հակաբորբոքային ազդեցություն է ունենում: Այս նյութի շնորհիվ բարելավվում է ուղեղի հատվածների միջեւ նեյրոնային կապերի որակը, ինչն իր հերթին բարելավում է կոգնիտիվ ֆունկցիաները, ամրացնում հիշողությունը եւ նյարդային բջիջները պաշտպանում ծերանալուց:

Վարունգն օրգանիզմը խոնավեցնում է

Վարունգի մյուս արժեքավոր հատկությունն է օրգանիզմի բջիջները խոնավությամբ հագեցնելու ունակությունը, ինչը նպաստում է ներքին շատ պրոցեսների բարելավմանը եւ կանխում ջրազրկումը, որը հատկապես կարեւոր է ամռան շոգին: Եթե շոգին դժվար է շատ ջուր խմել, վարունգ ավելի շատ կերեք:

Վարունգը` հակադեպրեսանտ

Քչերը գիտեն, որ վարունգը բնական հակադեպրեսանտ է: Այս բանջարեղենը հարուստ է В խմբի վիտամիններով, մասնավորապես` В1, В5 եւ В7 (բիոտին) վիտամիններով. նյութեր, որոնք արդյունավետորեն թուլացնում են նյարդային համակարգը եւ վերացնում վերապրած սթրեսի ու տագնապի հետեւանքները:

Վարունգն օգտակար է սրտի համար

Վարունգն օգտակար է նաեւ սրտի համար կալիումի մեծ քանակի շնորհիվ, որը կարգավորում է արյան ճնշումը եւ բջջային ֆունկցիաները:

Վարունգն օգտակար է մարսողության համար

Վարունգը նաեւ օգնում է ստամոքսի հիմնաթթվային հավասարակշռության կարգավորմանը, վերացնում է ռեֆլյուկսը եւ օգնում կարգավորել փորկապության խնդիրը:

Հետազոտության մասին նշված է Journal of the American College of Cardiology-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում