Լեւոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա

17 հուլիսի, 2017  10:20

Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը  մեկնել է Պրահա` առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման եւ խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաեւ այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաժողովին  հրավիրված Չինաստանի ու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները, դիվանագետերը եւ գործարարները կքննարկեն Չինաստան-Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում