Փորձնական դեղամիջոցով իմունաթերապիայից հետո հիվանդների սպիտակ մազերն անհետացել են

25 հուլիսի, 2017  16:39

Թոքերի քաղցկեղով հիվանդների շրջանում փորձնական դեղամիջոցներով իմունաթերապիան անսպասելի կողմնակի էֆեկտ է առաջացրել: Նրանցից ոմանց մոտ վերականգնվել է մազերի պիգմենտը, եւ սպիտակ մազերն անհետացել են:

Բարսելոնի ինքնավար համալսարանի գիտնականները թոքերի քաղցկեղով հիվանդների փորձնական բուժում են անցկացրել կեյտրուդ, օպդիվո եւ տեցենտրիկ 52 դեղերի համադրությամբ: Նրանցից 13-ի մոտ մազերի գույնը վերականգնվել է՝ մոխրագույնից մինչեւ մուգ շագանակագույն կամ սեւ, իսկ մեկի մոտ պիգմենտը բծերով է վերականգնվել:

Գիտնականների վկայությամբ՝ նույն դեղամիջոցները հակառակ էֆեկտ են առաջացրել մելանոմայով հիվանդների մոտ: Դրանից բացի, 14 «մգացած» հիվանդները բուժմանը մյուսներից ավելի լավ են արձագանքել: Գիտնականների կարծիքով՝ մազերի գույնի վերականգնումը կարող է այն բանի յուրօրինակ վկայություն լինել, որ դեղամիջոցներն ազդում են: Նրանք մտադիր են գտնել այս «կողմնակի էֆեկտի» բացատրությունը:

Նախկինում դեղագործական արդյունաբերությունը դեղամիջոցների կողմնակի էֆեկտներն արդեն օգտագործել է կոսմետիկ նպատակներով: Օրինակ՝ շագանակագեղձի բուժման պրոպեցիա դեղի ակտիվ նյութն օգտագործվել է ճաղատացման դեմ միջոցում, հայտնում է The Guardian-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում