Գիտնականները հակաբիոտիկների նոր դաս են հայտնաբերել ժանտախտի եւ հիվանդանոցային ինֆեկցիաների դեմ

27 հուլիսի, 2017  14:57

Ախտածին բակտերիաներն արդեն գոյություն ունեցող դեղերի նկատմամբ բավականին արագ են ռեզիստենտություն զարգացնում՝ գիտնականներին մղելով հակաբիոտիկների նորանոր դասեր հայտնաբերելուն:

Վերջին մշակումները կապված են որոշ հակաբիոտիկների LpxC-ի ինհիբիրացնելու ունակությամբ՝ ֆերմենտ, որը չափազանց կարեւոր է գրամաբացասական բակտերիաների արտաքին թաղանթի ձեւավորման համար: Այս շաբաթ գիտնականների միջազգային խումբը հայտնել է մի քանի դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտ, այդ թվում՝ այլ հակաբիոտիկների լայն սպեկտրի նկատմամբ ռեզիստենտ ներհիվանդանոցային ինֆեկցիաների վրա LpxC ինհիբիտորի ազդեցության լաբորատոր փորձերի հաջողության մասին:

Նոր դեղամիջոցը, որն առայժմ սերիական LPC-069 համարն ունի, անհավանական արդյունավետ միջոց է դարձել Yersinia pestis-ով վարակված մկներին բուժելիս, սա գրամաբացասական բակտերիաներից է, որոնք այտուցային ժանտախտ են առաջացնում: Չբուժելու դեպքում հիվանդությունը մահացու է:

LpxC ինհիբիտորները հակաբիոտիկների նոր դաս են, որը կարող է բուժել գրամաբացասական մանրէների հարուցած մեծ թվով ինֆեկցիոն հիվանդություններ, ասել է Հյուսիսային Կարոլինայի Դարեմի Դյուկի համալսարանի (Duke University in Durham, North Carolina) կենսաքիմիկոս եւ կառուցվածքային կենսաբան Փեյ Չժոուն:

Հետազոտողները հայտնել են նաեւ մեկ այլ LpxC ինհիբիտորի մասին, որը կոչվում է LPC-058 եւ ցույց է տվել in vitro ոչ այնքան վատ արդյունքներ: Ի դեպ, կենդանիների վրա անցկացված փորձերում ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթացել. LPC-058-ը մկների մոտ նաեւ դանդաղեցրել է չումայի ինֆեկցիայի զարգացումը, սակայն այս միացությունը կողմնակի էֆեկտներ է առաջացրել՝ ներառյալ դիարեա, թոքերում եւ աղիներում արյան սպիտակ գնդիկների կուտակում, ինչպես նաեւ հեպատոտոքսիկություն՝ դեղամիջոցի բարձր չափաքանակների օգտագործման դեպքում:

LPC-069-ը, ի տարբերություն LPC-058-ի, ոչ մի չափաքանակով, այդ թվում՝ ամենաբարձր, ծանր կողմնակի էֆեկտներ չի առաջացրել: Այս միացության in vivo հետազոտությունները հակաբակտերիալ ակտիվություն են ցույց տվել ավելի քան տասնյակ ախտածին բակտերիալ տաքսոնների դեմ, այդ թվում՝ դեղամիջոցների նկատմամբ  ռեզիստենտ կլինիկական շտամների (ներհիվանդանոցային ինֆեկցիաների) դեմ:

Ժանտախտի դեմ միացության արդյունավետությունը ստուգելու համար հետազոտողները 15 մկների ախտահարել են Y. Pestis բակտերիաներով: Ստուգիչ խմբի մկները ոչ մի բուժում չեն ստացել: Վարակվելուց հետո 18 ժամ անց փորձարարական խմբի մկները բուժում են ստացել LPC-069-ի բարձր չափաքանակով: 5 օր հետո LPC-069 չստացած մկները սատկել են, իսկ այն բոլոր մկները, որոնց մշակել են LPC-069-ով, ողջ են մնացել: Փորձարարական խմբում 2 շաբաթ հետո անցկացված թեստերը Y. Pestis բակտերիաների գաղութացման նշաններ ցույց չեն տվել, ինչը վկայում է ինֆեկցիայի հաջող եւ լիակատար բուժման մասին:

LpxC-ը գրամաբացասական բակտերիաներում A (Raetz) լիպիդների խմբի 6 հիմնական ֆերմենտներից մեկն է, եւ Չժոուն կասկածում է, որ А լիպիդի մյուս ֆերմենտները կարող են արժեքավոր թիրախ լինել նոր սերնդի հակաբիոտիկներով բուժելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում