Հայաստանում այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք

2 օգոստոսի, 2017  15:34

Հանրապետությունում այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրվել է սնկից թունավորման 20 դեպք` 29 տուժածով: Թունավորվածների շրջանում մահվան ելք չի գրանցվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Դեպքերից 10-ն արձանագրվել է Լոռու, 2-ը՝ Արարատի, 3-ը՝ Կոտայքի մարզերում, 5-ը՝ Երեւանում:  Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սունկն է եղել:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում եւ գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անծանոթ եւ անհայտ ծագման սունկ չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների եւ երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր եւ այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի սննդում չօգտագործել հում սունկ սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի հղի կանանց, կերակրող մայրերին եւ երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում