Մոծակի խայթոցի պատճառով կնոջ ոտքերն անդամահատել են

8 օգոստոսի, 2017  20:03

Գերմանական Քյոլն քաղաքի բնակչուհու ոտքերն ու ձախ նախաբազուկը մոծակի խայթոցից հետո անդամահատել են, հաղորդում է Koelner Express-ը:

Մարտին 43-ամյա կինը տնից դուրս է եկել՝ աղբը թափելու, այդ ժամանակ էլ մոծակը խայթել է նրան: Կնոջ խոսքով՝ նախ ուռուցք է առաջացել, հետո հոդացավեր ու գլխապտույտ է ունեցել: Շտապ օգնության մեքենայով նրան հիվանդանոց են հասցրել, սակայն հետազոտությունից հետո բժիշկները կնոջը տուն են ուղարկել:

Կնոջ վիճակը շարունակել է վատանալ, եւ ամուսինը նրան նորից հիվանդանոց է տարել: Այնտեղ նա մեկ շաբաթ կոմայի մեջ է եղել, վերջույթները սկսել են սեւանալ: Բժիշկները ստիպված են եղել անդամահատել հիվանդի ոտքերն ու նախաբազուկը:

Մասնագետները ենթադրում են, որ մոծակը կարող էր խայթելիս վարակ փոխանցել, ինչն էլ հանգեցրել է արյան վարակի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում