Վախճանվել է հայտնի ուրոլոգ Իվան Աղաջանյանը

12 օգոստոսի, 2017  15:46

Երեւանում 78 տարեկանում վախճանվել է հայտնի ուրոլոգ, Հայաստանի ուրոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Գերասիմի Աղաջանյանը: Բժիշկը մահացել է սրտի կաթվածից:

Իվան Աղաջանյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 13-ին ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 14-ին ժամը 14:00-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանում:

Իվան Աղաջանյանը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում: Սովորել է Երեւանի բժշկական ինստիտուտում եւ Լենինգրադի թիվ մեկ բժշկական ինստիտուտում: Տարբեր տարիներին ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնը, եղել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգը: 1987 թվականին Իվան Աղաջանյանը առաջինը Հայաստանում երիկամների փոխպատվաստում է կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում