Բրիտանացին քաղցկեղից բուժվել է 10 օրգանները հեռացնելուց հետո (ֆոտո)

14 օգոստոսի, 2017  16:28

Անգլիայի Շեֆիլդ քաղաքի բնակիչ Մարկ Թոմփքինսոնի մոտ, ում որովայնի խոռոչի քաղցկեղ էին ախտորոշել, 10 օրգան են հեռացրել, որոնցից վեցը փոխպատվաստներով են փոխարնել, հայտնում է Daily Mirror-ը:

Երբ բժիշկները 54-ամյա բրիտանացուն որովայնի խոռոչի քաղցկեղի հազվագյուտ տեսակ են ախտորոշել, նրան զգուշացրել են, որ 18 ամսից ավելի չի ապրի: Մարկը որոշել է իր կյանքի համար պայքարել եւ ենթարկվել է երկու չափազանց վտանգավոր վիրահատությունների՝ յուրաքանչյուրը 22 ժամ տեւողությամբ: Նրա ողջ մնալու հավականականությունը բժիշկներն աննշան են գնահատել, սակայն Թոմփքինսոնը որոշել է, որ առանձնապես ոչ մի բան չունի կորցնելու:

Բժիշկները հեռացել են ուռուցքը եւ շուրջը գտնվող 10 օրգանները (կույր աղիքը, ստամոքսը, բարակ աղին, խթաղին, 12-մատնյա աղին, լեղապարկը եւ այլն), որոնցից վեցը փոխարինել են փոխպատվաստներով:

Բրիտանացին բոլոր վիրահատությունները լավ է հաղթահարել եւ քաղցկեղից լիովին ազատվել է: Թոմփքինսոնը պետք է մշտապես բժիշկների հսկողության ներքո լինի:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում