Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 417 մլն դոլար վճարել քաղցկեղով հիվանդ կնոջը

22 օգոստոսի, 2017  13:14

Լոս Անջելեսի գերագույն դատարանի ատենակալները Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել են 417 մլն դոլար վճարել կնոջը, որը պնդում է, որ ձվարանների քաղցկեղով է հիվանդացել՝ ընկերության՝ տալկի հիմքով պատրաստված արտադրանքն օգտագործելուց հետո։ 

Reuters-ը հաղորդում է, որ կինը պահանջներ է ներկայացրել Johnson's Baby Powder (մանկական ցանափոշի) արտադրանքի նկատմամբ։

Եվա Էչեւիերան՝ Քալիֆորնիայից, ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել՝ ընկերության արտադրանքն օգտագործելու հետեաւնքով ձվարանների քաղցկեղով հիվանդանալու պատճառով։ Նշվում է, որ նա այդ ցանափոշին օգտագործել է ամեն օր՝ 1950-2016 թվականներին։ Քաղցկեղն ախտորոշվել է 2007 թվականին։

Դատարանի վճռով՝ գումարը, որը պետք է ընկերությունը վճարի, ներառում է 68 մլն դոլար փոխհատուցում՝ բարոյական վնասի համար եւ 340 մլն դոլար՝ որպես հարկային տույժ։ 

417 մլն դոլար վճարելու պարտավորվածությունը J&J-ի համար ամենամեծ գումարն է ըստ հայցերի, որոնցում ընկերությանը մեղադրում են հաճախորդներին  արտադրանքն  օգտագործելիս քաղցկեղով հիվանդանալու հավանականության մասին տեղեկացվելու հնարավորություն չունենալու համար։ J&J-ն կբողոքարկի։

Մայիսին ամերիկյան Սենթ Լուիսի դատարանը  Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 110 մլն դոլար վճարել կնոջը, որը եւս վստահեցնում էր, որ մանկական ցանափոշին երկար ժամանակ օգտագործելուց հետո ձվարանների քաղցկեղով է հիվանդացել։ 

Ընդհանուր առմամբ, նման բողոքով ընկերության դեմ 2.5 հազար հայց է ներկայացվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում