B վիտամինի գերդոզավորումը մահացու վտանգավոր է

23 օգոստոսի, 2017  16:49

Ամերիկացի եւ թայվանցի գիտնականները գնահատել են B վիտամինի գերդոզավորման մահացու հետեւանքները: Այս մասին հաղորդել է Օհայոյի համալսարանը, իսկ հետազոտության արդյունքներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Journal of Clinical Oncology-ում հրապարակված հոդվածում:

Գիտնականների խոսքով՝ В6 եւ В12 վիտամինների երկարատեւ օգտագործումը (ամեն օր՝ 20 միլիգրամ եւ օրական 55 միկրոգրամ՝ 10 տարի շարունակ) տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգի գործոններից է: В6 վիտամինի գերդոզավորումը հիվանդության առաջացման հավանականությունը մեծացնում է երեք անգամ, В12-ը՝ չորս անգամ:

Գիտնականները նման եզրահանգման եկել են՝ ուսումնասիրելով հետազոտության արդյունքները, որին Վաշինգտոն նահանգից 50-76 տարեկան ավելի քան 77 հազար բնակիչ է մասնակցել: Նրանք 2000-2002 թվականների ընթացքում հետազոտություն են անցել եւ տվյալներ ներկայացրել վերջին տասը տարիներին B վիտամինի օգտագործման մասին: Ստացված տվյալները շտկվել են՝ հաշվի առնելով հետազոտվողների անձնական առանձնահատկությունները, մասնավորապես, ալկոհոլի օգտագործման, ծխելու, քաղցկեղային եւ քրոնիկական հիվանդությունների հանգամանքները:

Ապագայում գիտնականները մտադիր են ուսումնասիրել կանանց առողջության վրա B վիտամինի ազդեցությունը: Ենթադրվում է, որ կանացի օրգանիզմի վրա այս վիտամինը նման կործանարար ազդեցություն չի ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում