Ինչպե՞ս է ռինոպլաստիկա արվում. անիմացիոն տեսանյութով ցուցադրել են վիրահատության ընթացքը

24 օգոստոսի, 2017  18:55

Ռինոպլաստիկան ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատություններից է: Եթե մտադիր եք նման վիրահատության ենթարկվել, Aimal-ի թիմի հրապարակած անիմացիոն տեսանյութը կարող է հետաքրքրել ձեզ: Այն ընդհանուր պատկերացում կտա այն մասին, թե ինչ է տեղի ունենում ռինոպլաստիկայի ընթացքում:

Գոյություն ունեն ռինոպլաստիկայի տարբեր մեթոդներ: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրաբույժն ընտրում է այն տեխնիկան, որը թույլ է տալիս ցանկալի արդյունքի հասնել: Այս տեսանյութում (կարելի է դիտել հետեւյալ հղումով՝ http://www.dailymail.co.uk/health/article-4817138/How-nose-job-performed.html#v-4441440712509603794) ներկայացվում է, թե ինչպես է վիրաբույժը կռճիկի (ոչ թե ոսկորի) օգնությամբ կարճացնում քիթը՝ դրա ծայրն ավելի բարձր ու բարակ դարձնելով: Կտրվածքներն «անտեսանելի» են, ինչի արդյունքում վիրահատությունից որոշ ժամանակ անց դրանցից հետք անգամ չի մնում:

Տեսանյութում ներկայացվածի նման վիրահատությունները տեւում են շուրջ 2 ժամ: Բայց դրանց վերջնական արդյունքը հնարավոր է գնահատել 7-9 ամիս անց միայն, երբ բոլոր այտուցները վերանում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում