«Հարցրու բժշկին». մարդկանցից ալերգիա լինո՞ւմ է

27 օգոստոսի, 2017  20:38

«Հարցրու բժշկին» հերթական հաղորդման հյուրն է ալերգոլոգ Սեւան Իրիցյանը։ Բժիշկը պարզաբանում է, թե ինչ է իրականում արեւային ալերգիան, հնարավո՞ր է ալերգիայից բուժվել, եւ կարելի՞ է ազատվել սննդային ալերգիայից՝ ալերգեններ «ուտելով»։

Ինչպե՞ս կարելի է սեզոնային ալերգիան տարբերել մրսածությունից: Գոյություն ունի՞ այնպիսի ալերգիա, որը հատուկ է միայն Հայաստանի բնակիչներին: Իսկ ալերգիայի ո՞ր տեսակներն են առավել տարածված Հայաստանում: Արդյո՞ք ալերգիան փոխանցվում է ժառանգաբար: Ալերգիայի բոլոր տեսակների սրացման համար ունիվերսալ դեղամիջոց կա՞: Արեւային ալերգիան առասպե՞լ է, թե՞ իրականություն: Եթե զզվանքից ցան է առաջանում, դա ալերգիա՞ է: Եթե որոշակի բույսերից ալերգիա ունեցող մարդը փոխի բնակության վայրը, կարելի՞ է նրան բուժված համարել: Հնարավո՞ր է մարդուն ազատել աննդային ալերգիայից՝ այդ սննդատեսակներն օգտագործելով փոքր չափաբաժիններով եւ աստիճանաբար մեծացնելով չափաբաժինը: Մարդկանցից ալերգիա լինո՞ւմ է:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում