Թոռնիկներն օգնում են տատիկներին եւ պապիկներին պահպանել մտքի պարզությունը

14 ապրիլի, 2014  23:28

Ավստրալացի գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ տարեց մարդկանց մտքի պարզությունը պահպանել օգնում են թոռնիկները: Դա հատկապես օգնում է տատիկներին, սակայն այն պայմանով, որ նրանք մշտապես չպետք է գտնվեն թոռնիկների կողքին, այլ նրանց հետ ժամանակ անցկացնեն օրինակ՝ շաբաթական մեկ օր, հաղորդում է Newmax Health-ը:

Փորձերից մեկը ցույց է տվել, որ ծնողների բացակայության պայմաններում թոռնիկներին շաբաթական 5օր հետեւող տատիկները, հակառակը, կորցնում են մտքի պարզությունը:

Հետազոտությանը մասնակցել են 57-68 տարեկան 186 ավստրալացի կանայք, որոնք մտավոր ունակությունները ստուգող 3 տարբեր թեստ են անցել: Նրանք, ովքեր շաբաթվա մեկ օրն անցկացրել էին իրենց թոռնիկների հետ, բոլորից լավ էին հաղթահարել թեստերը: Իսկ նրանք, ովքեր շաբաթական 5 օրից ավելի էին անցկացրել թոռնիկների հետ, ցույց էին տվել ամենավատ արդյունքները՝ հատկապես հիշողության եւ տեղեկատվության մշակման արագության թեստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում