Ինչպե՞ս երեխաների ու դեռահասների շրջանում կանխել 2-րդ տիպի դիաբետը

10 սեպտեմբերի, 2017  12:48

Նախկինում համարվում էր, որ 2-րդ տիպի դիաբետ ունենում են միայն մեծահասակները, բայց վերջերս այդ հիվանդությունը սկսել են ավելի հաճախ ախտորոշել նույնիսկ երեխաների մոտ։ Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման հարցերով ամերիկյան կենտրոնը մի քանի խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես կանխել 2-րդ տիպի դիաբետը երեխաների ու դեռահասների մոտ։

Երեխաների ու դեռահասների մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի երկու հիմնական գործոն կա՝ ավելորդ քաշն ու ժառանգականությունը։

Ավելորդ քաշը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ կայունության վտանգը, որը համարվում է ուղիղ ճանապարհ դեպի 2-րդ տիպի դիաբետ, մանավանդ եթե ավելորդ ճարպը կենտրոնացած է գոտկատեղի հատվածում։ Որպեսզի երեխաների ու դեռահասների մոտ ավելորդ քաշ չլինի, մասնագետները խորհուրդ են տալիս.

Սահմանափակել այն ժամանակը, որը երեխան կարող է անցկացնել հեռուստացույցի առաջ (թույլ չտալ, որ նա ուտի հեռուստացույց դիտելով)։ Երեխան պետք է ավելի շատ ջուր խմի ու ավելի քիչ քաղցր ըմպելիքներ։ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս նորածիններին օրական տալ առավելագույնը 40 գրամ հյութ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ օրական առավելագույնը 230 գրամ։ Երեխան պետք է ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ուտի։ Երեխայի սիրելի կերակրատեսակները պետք է պատրաստել՝ շաքարի ու ճարպի նվազագույն քանակության գործածումով։ Երեխաներին սովորեցրեք առողջ սննդակարգին։ Երեխան պետք է սովորի ուտել դանդաղ՝ հագեցման համար առնվազն 20 րոպե է պետք։ Կերեք միայն սեղանի շուրջ նստած, այլ ոչ թե հեռուստացույցի կամ համակարգչի առաջ։ Ուտելիքը գնեք երեխայի հետ միասին։ Խանութ գնացեք լիքը ստամոքսով՝ այդպես անառողջ սնունդ ուտելու ավելի քիչ գայթակղություն կլինի։ Երեխաներին սովորեցրեք կարդալ սննդամթերքի վրա արված նշումները, հասկանալու համար, թե որ մթերքն է օգտակար, իսկ որը՝ ոչ։ Հնարավորինս հաճախ ճաշեք ամբողջ ընտանիքով։ Մի պնդեք, որ երեխաները անպայման ուտեն ամանի մեջ լցված ամբողջ ուտելիքը։ Երեխաներին տվեք ուտելիքի փոքր չափաբաժիններ՝ եթե նրանք չհագենան, ապա հավելյալ չափաբաժին կխնդրեն։ Երբեք երեխային մի պարգեւատերք ուտելիքի միջոցով (այդ թվում քաղցրավենիքի)։ Օրվա ընթացքում երեխային խորհուրդ տվեք ավելի ակտիվ լինել։ Նա պետք է օրական առնվազն 60 րոպե ակտիվ լինի։ Դա կօգնի երեխաներին պահպանել առողջ քաշն ու կօգնի օրգանիզմին ավելի լավ գործածել ինսուլինը։ Երեխաներին խրախուսեք զբաղվել սպորտով։ Միշտ տանն ունեցեք մարզման համար անհրաժեշտ տարրական պարագաներ։ Կազմակերպեք ակտիվ զբոսանքներ, օրինակ արշավներ կամ հեծանիվ վարեք միասին։ Հաճախ զբոսնեք երեխաների հետ Երեխաներին ներառեք տան գործերում՝ փոշեկուլով տուն մաքրելը կամ այգում գործ անելը բավականին շատ կալորիաներ են այրում։ Որպեսզի երեխաների համար հետաքրքրիր լինի՝ այդ աշխատանքը վերածեք խաղի, օրինակ մրցեք, թե ով ավելի արագ կմաքրի տունը։

Եթե երեխան ժառանագականորեն հակված է 2-րդ տիպի դիաբետին, եթե նրա մոր մոտ եղել է գեստացիոն դիաբետ հղիության ընթացքում, եթե երեխան ունի բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ կամ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ, պետք է պարտադիր այդ մասին պատմել բժշկին։ Ռիսկի այդ գործոնների առկայության դեպքում շատ բժիշկներ սկսում են երեխայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգել արդեն 10 տարեկանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում