Հայրությունը տղամարդկանց մոտ դեպրեսիա է առաջացնում

15 ապրիլի, 2014  19:01

Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ հայրությունը որոշ տղամարդկանց համար չափազանց ծանր բեռ է դառնում: Հոր պարտականություններ կատարելու անհրաժեշտությունը նրանց բարոյապես ճնշում է:

Pediatrics գիտական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ երբ հայր են դառնում երիտասարդ տղամարդիկ, նրանց հոգեկանը ավելի շատ է տուժում, քան ուժեղ սեռի մյուս ներկայացուցիչներինը: Նման կախվածություն են հայտնաբերել ամերիկացի բժիշկները 23-33 տարեկան ավելի քան 10 000 տղամարդկանց մասնակցությամբ հետազոտության ժամանակ, որոնցից 33%-ը հասցրել է հայր դառնալ:

Ըստ թեստերի արդյունքների հետազոտողները պարզել են, որ երիտասարդ հայրերը հայրության առաջին 5 տարիների ընթացքում 68%-ով ավելի շատ են տառապում դեպրեսիայով, քան մնացած տղամարդիկ:

Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ տղամարդիկ բարոյապես պատրաստ չեն հայրությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում