Խոլեստերինով հարուստ սննդակարգը չի կարող հանգեցնել սրտի կաթվածի. գիտնականներ

18 սեպտեմբերի, 2017  11:56

Խոլեստերինի բարձր պարունակությամբ սննդակարգը, չնայած տարածված կարծիքին, չի մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Այս մասին հայտարարել են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությանը մասնակցել է 42-60 տարեկան 1032 տղամարդ: Գիտնականները կամավորների առողջական վիճակի փոփոխություններին հետեւել են 20 տարի շարունակ: Այդ ընթացքում նրանցից 230-ը սրտամկանի կաթված է ստացել, չնայած մասնակիցներից ոչ ոք սրտի հիվանդություններ չի ունեցել:

Ուսումնասիրելով այն գործոնները, որոնք հանգեցրել են կամավորների մոտ սրտի կաթվածի, գիտնականները եզրակացրել են, որ հիվանդության հանգեցրել են տարբեր պատճառներ, բայց ոչ խոլեստերինով հարուստ մթերքների օգտագործումը: Գիտնականներն ընդհանրապես կամավորների սննդային սովորությունների եւ սրտի կաթվածի վտանգի միջեւ որեւէ կապ չեն հայտնաբերել:

Բազմաթիվ գիտնականներ խոլեստերի երկու տեսակ են առանձնացնում՝ «լավ» եւ «վատ»՝ կապված լիպոպրեիդների խտությունից: Դեռ մի քանի տարի առաջ ամերիկյան հետազոտողները կոչ են արել դադարել, այսպես ասած, հրեշացնել «վատ» խոլեստերինը, քանի որ մարդու օրգանիզմին խոլեստերի երկու տեսակներն էլ անհրաժեշտ են, իսկ «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ձգտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում