Կյանքի տեւողությունն ինչպե՞ս երկարացնել 7 տարով

19 սեպտեմբերի, 2017  11:53

Կենսակերպում կատարած որոշ փոփոխությունների շնորհիվ հնարավոր է կյանքի տեւողությունը միջինը 7 տարով մեծացնել, պնդում են Մաքս Պլանկի ինստիտուտի (Գերմանիա) գիտնականները:

Նրանք հանրության ուշադրությանն են ներկայացրել 3 պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ոչ միայն կյանքի տեւողության երկարացմանը, այլեւ կմեծացնեն որակը: Գիտնականներն ընդգծել են, որ այս պարզ խորհուրդներին կարող է հետեւել յուրաքանչյուրը՝ անկախ իր նյութական վիճակից:

Այսպիսով՝ գիտնականները խորհուրդ են տալիս՝

հրաժարվել ծխելուց,

կայուն քաշ պահպանել (ցանկալի է նորմայի շրջանակում, մարմնի զանգվածի 25 ինդեքսից ոչ բարձր),

սպիրտային խմիչքների չափավոր քանակություն օգտագործել:

Գերմանացի գիտնականների խոսքով՝ այս պարզ միջոցառումները թույլ կտան ֆիզիկական լավ վիճակում մնալ եւ կօգնեն մարդուն պաշտպանել կաթվածից ու մի շարք այլ հիվանդություններից:

Հիշեցնենք, որ վերջերս Սրտի ամերիկյան ասոցիացիայի եւ Կաթվածի ամերիկյան ասոցիացիայի գիտնականները հայտարարել են, որ հնարավոր է կոգնիտիվ եւ ֆիզիկական առողջությունը առավելագույնս երկար պահպանել առողջ կենսակերպի, ծխելուց հրաժարվելու եւ կայուն քաշ պահպանելու շնորհիվ: Նրանց կարծիքով, դրանից բացի, կարեւոր է նորմայի շրջանակում պահպանել գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակները, սա օգտակար կլինի ինչպես սրտի, այնպես էլ ուղեղի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում