Չինաստանում ռոբոտ ատամնաբույժն ինքնուրույն վիրահատություն է կատարել

26 սեպտեմբերի, 2017  19:36

Չինաստանում ընթացել է առաջին վիրահատությունը, որն ամբողջովին կատարել է ռոբոտ ատամնաբույժը եւ հիվանդին իմպլանտներ տեղադրել։

Բժիշկները ներկա են եղել վիրահատությանը, սակայն ընդամենը դիտել են այն։

hightech.fm կայքը հայտնում է, որ Սիան քաղաքում տեղի ունեցած վիրահատությունը տեւել է 1 ժամ, ռոբոտը կարողացել է իմպլանտները տեղադրել 0.2-0.3 մմ շեղումով։ Իմպալնտավորման ատամները տպված են եղել եռաչափ տպիչով։

Ռոբոտին ստեղծելու աշխատանքները շարունակվել են 4 տարի։ Ռոբոտի հեղինակի կարծիքով սարքը թույլ կտա լուծել չինական հիվանդանոցներում բուժանձնակազմի պակասի խնդիրը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում