«Հարցրու բժշկին». Նաեւ կողքի, նույնիսկ փորի վրա պառկած, նույնիսկ նստած մարդիկ կարող են խռմփացնել

8 հոկտեմբերի, 2017  20:38

«Հարցրու բժշկին» այսօրվա հաղորդման հյուրն է քնաբան Սամսոն Խաչատրյանը։

Ի՞նչն է պատճառը, որ երբեմն յոթժամյա քնից հետո առավոտյան քեզ հոգնած եւ ջարդված ես զգում: Արդյոք արթնանալուց հետո պետք է անմիջապես վեր կենալ, թե՞ ավելի ճիշտ է մի քիչ մնալ անկողնում: Ճի՞շտ է, որ մարդը խռմփացնում է միայն մեջքի վրա քնած ժամանակ: Մարդը կարո՞ղ է սովորել քնած ժամանակ կառավարել իրեն եւ չխռմփացնել: Ինչո՞ւ են սթրեսային աշխատանք ունեցողները մշտապես բողոքում քնի պակասից: Որքա՞ն ժամանակ է հարկավոր մարդուն՝ ժամային գոտիները փոխելուց հետո քունը կարգավորելու համար: Ինչո՞ւ է անքնությունը հանգեցնում ավելորդ քաշ հավաքելուն: Այլ ի՞նչ հիվանդություններով է սպառնում անքնությունը: Ինչո՞ւ է մարդը քնած ժամանակ կարծես «ընկնում»։ Արդարացվա՞ծ է բազմաֆազային քնի մեթոդը, երբ առաջարկվում է մեկ անգամ գիշերը քնել եւ մի քանի անգամ՝ ցերեկը:

Այս հարցերի պատասխանները՝ տեսանյությում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում