Նոր դեղահաբերը կարող են ճնշել կարմրուկը նախքան ախտանիշների ի հայտ գալը

18 ապրիլի, 2014  13:35

Չնայած այն բանին, որ կարմրուկը շատ երկրներում հաղթահարված հիվանդություն է համարվում, այսօր այն նորից խնդիր է դարձել:

Եվ թեպետ պատվաստումը ամբողջ աշխարհում նվազեցրել է վարակվածների քանակը, բազմաթիվ մարդիկ մինչեւ հիմա պատվաստում չեն ստացել, ինչը բերում է կարմրուկի սպորադիկ բռնկումների խիտ բնակեցված շրջաններում, հաղորդում է Fox News-ը:

Ջորջիա նահանգի համալսարանի եւ Գերմանիայի Լանգենի Paul-Ehrlich ինստիտուտի հետազոտողները ստեղծել են ERDRP-0519 դեղամիջոցը, որը կարող է արգելակել կարմրուկի վիրուսը կզաքիսների մոտ՝ կանխարգելելով ինֆեկցիայի տարածումը:

«Համընդհանուր պատվաստման շարժումը հասել է աննախադեպ հաջողությունների,- հայտարարել է առաջատար հեղինակ Ռիչարդ Պլեմպերը: - Մեր դեղամիջոցը չի համարվում պատվաստման այլընտրանքային տարբերակ, սակայն մենք ցանկանում ենք սիներգետիկ արդյունք ստանալ՝ արագ ճնշել բնակչության մեջ կարմրուկի տեղային բռնկումները»:

Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, առաջացնելով ցանավորում, տենդ եւ ուժեղ հազ: Կարմրուկն այնքան վարակիչ է, որ իմունիզացիա անցած անձանց 90%-ը վիրուսի հետ շփման մեջ մտնելով կարող է վարակվել՝ համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալների:

Ինչպես եւ բոլոր վիրուսային հիվանդությունները կարմրուկը գաղտնի (ինկուբացիոն) շրջան ունի՝ 2 շաբաթ: Հենց այս ժամկետն էլ թիրախ են վերցրել հետազոտողներն իրենց դեղամիջոցի համար:

Նոր ERDRP-0519 դեղամիջոցը ազդում եւ ընկճում է ՌՆԹ-պոլիմերազան՝ ֆերմենտ, որն անհրաժեշտ է կարմրուկի վիրուսին աճի եւ բազմացման համար:

Դեղամիջոցի արդյունավետությունը ստուգելու համար Պլեմպերը եւ իր գործընկերները ներմուծել են ERDRP-0519-ը շնային ժանտախտով վարակված կզաքիսներին՝ մահացու հիվանդություն, որը կրկնօրինակում է կարմրուկի վիրուսը կենդանիների մոտ: Երբ հետազոտողները կզաքիսներին տվեցին իրենց դեղամիջոցը, վարակումից 3 օր հետո բոլոր կենդանիները ողջ մնացին եւ վիրուսը ամբողջությամբ ընկճվեց:

«Կզաքիսներն իմունիտետ ձեռք բերեցին, - բացատրել է Պլեմպերը: Այսպիսով ողջ մնացած կենդանիների մոտ վիրուսի հանդեպ հակամարմիններ ձեւավորվեցին: Երբ հետագայում մենք նրանց կրկնակի վարակում էինք վիրուսով, նրանք արդեն իմունիտետ ունեին եւ ախտանիշներ ի հայտ չէին գալիս»:

«Հիվանդությունը հիմնականում ծանր է ընթանում,- ասել է Պլեմպերը, - վիրուսը շատ երկար է ազդում իմունային համակարգի վրա: Ահա թե ինչու ենք մենք դիտարկում բակտերիալ վարակների ահռելի քանակություն կարմրուկի բռնկումից հետո: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք... պահպահել հիվանդներին ոչ միայն սուր հիվանդությունից, այլ նաեւ թաքնված իմունային բարդություններից, որոնք առաջանում են վարակից հետո»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում