Հետազոտություն.Վիտամին D-ն կարող է մեծացնել հաջող բեղմնավորման հավանականությունը

18 նոյեմբերի, 2017  18:23

Վիտամին D-ն մեծացնում է կանանց հաջող բեղմանավորման հավանականությունը. պացիենտները, որոնք վիտամինի նորմալ մակարդակ են ունեցել 33 տոկոսով ավելի հաճախ են ծննդաբերել եւ 46 տոկոսով ավելի հաճախ բեղմնավորվել, ինչպես ցույց է տվել Բիրմինհեմի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը, որում հետեւել են ռեպրոդուկտոլոգների մոտ բուժվող 2700 կանանց:

Դա բացատրում է, թե ինչու է ավելի հեշտ բեղմնավորվել ամռանն ու աշնանը, երբ մարմնում արեւի շնորհիվ վիտամինը հասցնում է կուտակվել: Նաեւ գիտնականները կարծում են, որ եզրահանգումներն ակտուալ են նաեւ արհեստական բեղմնավորում անող եւ նաեւ բնական ճանապարհով հղիանալ ցանկացող կանանց  համար:

Կա տեսություն, ըստ որի վիտամին Դ-ն ճնշում է իմունային համակարգի կողմից բորբոքային պատասխանը: Դա մեծացնում է էմբրիոնի արգանդում կպչելու հավանականությունը հղիության ամենասկզբում:

Ի միջի այլոց, վիտամին Դ-ն կարեւոր է նաեւ պտղի աճի համար. այն ազդում է երեխայի ոսկորների աճի վրա՝ ներարգանդային զարգացման փուլում: Իհարկե, կուրորեն խմել վիտամինային հավելումներ չի կարելի: Դրա ավելցուկը կարող է հանգեցնել նրան, որ մարմնում կարող է չափից շատ կալցիում կուտակվել: Իսկ դա, ընդհակառակը, կթուլացնի ոսկորները, կվնասի սրտին ու երիկմներին:

Մեկ այլ ուսումնասիրություն, որը հրապարակվել է Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում, ցույց է տվել, որ վիտամին Դ-ի ընդունումը հղիության ընթացքում կարող է հետագայում օգնել երեխայի մոտ նվազեցնել ասթմայի առաջացման հավանականությունը:

Ավելին, վիտամին Դ-ով հարուստ սննդակարգը 17 տոկոսով կնվազեցնի ժամանակից շուտ սկսվող դաշտանադադարի հավանականությունը:  Այդ մասին ասվում է American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում